ԱՄՆ-ն դատապարտել է ավիահարվածները Դամասկոսում և խոստացել պայքարել Ասադի դեմ
ԱՄՆ-ն դատապարտում է ավիահարվածները, որոնք սիրիացի զինվորականները կիրակի օրը հասցրել են Դամասկոսի շուկայի մոտակայքում, և շարունակելու է պայքարը Սիրիայում իշխանափոխության հասնելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի հաղորդագորության մեջ:
«Միացյալ Նահանգները դատապարտում է մահացու ավիահարվածները, որոնք ռեժիմը հասցրել է Դամասկոսի արվարձաններից մեկում՝ շուկայի մոտ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ուժայինների հարձակումները բուժհաստատությունների վրա ի ցույց են դնում, թե «ինչպես է ռեժիմը խեղում մարդկային ճակատագրերը»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ասադը լեգիտիմություն չունի սիրիացի ժողովրդին ղեկավարելու համար: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն աշխատում է գործընկերների հետ՝ Ասադի իշխանությունը քաղաքական ճանապարհով փոխելու համար, ինչն էլ վերջ կդնի նման հարձակումներին։










