Իրաքում եզդի աղջիկները կռվում են իրենց բնակավայրերը գրոհող ԻՊ-ի ահաբեկիչների դեմ (լուսանկարներ)
Իրաքում հայտնի եզդի երգիչ Խատե Շինգալին (Xate Shingali) եզդի աղջիկներից «Արևի աղջիկներ» գումարտակ է ձևավորել, որոնք Իրաքում կռվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դեմ, գրում է dailymail.co.uk-ը։
Եթե թշնամին մի օր կարողանա շրջափակել նրա զորքերը, նրանք կամ կսպանվեն, կամ, ինչն ավելի հավանական է, կմնան ծայրահեղականների մոտ որպես անձնական սեռական ստրուկներ։
Անգամ գումարտակի ամենաերիտասարդ անդամը, ով ընդամենը 17 տարեկան է, ասում է. «Անգամ եթե նրանք ինձ սպանեն, ես կասեմ, որ եզդի եմ»։
30-ամյա Խատե Շինգալիին գումարտակ ձևավորելու հատուկ թույլտվություն է տվել Իրաքի քրդերի առաջնորդը։ Նա ձևավորել է խումբը հուլիսի 2-ին և մինչ օրս անդամագրել 17-ից մինչև 30 տարեկան 123 կին մարտիկի։
ԻՊ-ը հազարավոր եզդի կանանց և երիտասարդ աղջիկների է առևանգել՝ 2014 թվականի օգոստոսին գրոհելով Իրաքի հյուսիսում՝ Սինջարի շրջանում գտնվող նրանց գյուղերը։
Նրանք, ովքեր կարողացել են փախչել նրանց ձեռքից, պատմել են, թե ինչ աներևակայելի դաժանության և սեռական շահագործման են ենթարկվել ԻՊ-ի գրոհայինների կողմից, որոնց հետ նրանց ստիպել են ամուսնանալ:



















