Նելսոն Մանդելայի թոռը մեղադրվում է բռնաբարության համար
Յոհանեսբուրգի դատարանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի թոռանը՝ 15-ամյա աղջկա բռնաբարության համար։ Հետաքննության տվյալներով՝ հանցագործությունն իրականացվել է օգոստոսի 7-ին ռեստորանի զուգարանում, գրում է Корреспондент-ը։
Հարավաֆրիկյան Հանրապետության օրենքներով՝ հանցագործության համար կասկածվողի անունը չի հրապարակվում, քանի դեռ նա պաշտոնապես չի խոստովանել իր մեղքը կամ հակառակը։ Դա դեռևս չի արվել, այդ պատճառով էլ ԶԼՄ-ները նշում են «24-ամյա տղամարդու» ձերբակալության մասին։
Նշվում է նաև, որ անանուն մի կին, նույնպես Մանդելայի ընտանիքի ներկայացուցիչ, կասկածվում է տուժածի ընտանիքի վրա ճնշում գործադրելու համար։
Սպասվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում դատարանը կքննարկի կասկածյալի համար գրավի հարցը։










