Անդրեյ Մակարևիչի համերգը խափանած ակտիվիստն ազատազրկվել է 3 տարով
Անցած տարի անվանի ռուսաստանցի երաժիշտ Անդրեյ Մակարևիչի համերգը խափանած ակտիվիստին ռուսաստանյան դատարանը ազատազրկել է 3 տարով:
«Կոմերսանտի» փոխանցմամբ` «Այլ Ռուսաստան» չգրանցված կուսակցության անդամ Օլեգ Միրոնովը դատապարտվել է ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
2014-ի սեպտեմբերին Մակարևիչի համերգի ժամանակ նա քաղաքական ակցիա էր անցկացրել և արցունքաբեր գազ էր փչել համերգի անցկացման վայրում` Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը:
«Իդիշ ջազ» փառատոնի շրջանակում Մակարևիչը այդ պահի դրությամբ հասցրել էր 4 երգ կատարել:
Միրոնովը միայն մասամբ է իրեն մեղավոր ճանաչել:










