Գերմանիայում գողերը գարեջուր են գողացել՝ հուսալով գտնել խցանի տակի շահումը

10:25 • 19.08.15

Գերմանական ոստիկանությունը քննում է Մյուլհայմ ան դեր Ռուր քաղաքի ալկոհոլային խմիչքների խանութներից մեկում տեղի ունեցած գարեջրի գողության դեպքը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Քննության տվյալներով՝ գողերը գարեջուրը գողացել են՝ խցաններով հնարավորինս շատ բալեր հավաքելու համար, ինչը նրանց թույլ կտա գովազդային ակցիայի շրջանակներում տարբեր մրցանակներ ստանալ։

 

Դեպքի վայրում ոստիկանները տասնյակ խցաններ են հայտնաբերել, որոնց վրա գրված է եղել. «Կրկին փորձեք, հաջողություն»:


Գողերը բացված գարեջուրը չեն խմել։

 

Այդ գործով դեռ կասկածյալներ չկան։