Բախում Ստամբուլում. կա զոհ

11:20 • 19.08.15

Ստամբուլի Էսենլեր շրջանում գիշերը դիմակավոր անձինք փորձել են չարտոնված ցույց անել: Նրանք կրակ են բացել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, դիմակավոր ցուցարարների ձեռքին Մոլոտովյան կոկտեյլներ, ինքնաշեն ռումբեր են եղել։

 

Ոստիկանները պատասխան կրակ են բացել, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել: Բախումների հետևանքով 17-ամյա դեռահաս է սպանվել։

 

Իրականացված հատուկ գործողության ընթացքում 4 մարդ ձերբակալվել է: Գործողությանը մասնակցել է նաև ոստիկանական ուղղաթիռ։