Հոլիվուդյան սեքս-խորհրդանիշ Մեգան Ֆոքսն ու ամուսինը բաժանվել են

00:21 • 20.08.15

Ամերիկացի հանրահայտ կինոդերասանուհի Մեգան Ֆոքսն ու ամուսինը` Բրայան Օսթին Գրինը, բաժանվել են:

TMZ տաբլոիդը հայտնում է, որ հայտնի զույգը միասին էր 11 տարի, սակայն ամուսնացել էր 2010-ին: Երկուսի համար էլ սա առաջին ամուսնությունն էր: Ֆոքսն ու Գրինը 2 որդի ունեն:

Ըստ ԶԼՆ-ների` բաժանման որոշում կայացվել է դեռ կես տարի առաջ: Վերջին անգամ զույգին միասին տեսել են հունիսին: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Ֆոքսը ապահարզան կպահանջի, թե ոչ: