Ֆինլանդիայի ձմեռ պապի գրասենյակը սնանկ է ճանաչվել
Ֆինլանդիայի ձմեռ պապի գրասենյակը, որը Լապլանդիայի Ռովանիեմի քաղաքում է, դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել:
Russia Today-ի փոխանցմամբ՝ ձմեռ պապի գրասենյակը չի վճարել իր հարկերը` 206 հազար եվրոյի չափով: Իրականում պարտքը Dianordia ընկերությանն է, որը ներկայացնում է ձմեռ պապի գրասենյակը և կազմակերպում է ձմեռ պապի հետ անհատական հանդիպումներ զբոսաշրջիկների համար:
Ընկերությունում, սակայն, հույս ունեն, թե որոշումը կվերանայվի, ինչը հայտնի կդառնա առաջիկա 8 օրերին:
Ի դեպ, Ֆինլանդիայի ձմեռ պապի գրասենյակը, ի տարբերություն համանման այլ կառույցների, աշխատում է կլոր տարին:










