Օձի խայթոցից Արարատի մարզի բնակչուհին մահացել է

18:51 • 20.08.15

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի 55-ամյա  Կ.Հարությունյանն օգոստոսի 16-ին այգում աշխատելիս աջ ոտքի շրջանում ծակոց է զգացել: Հաջորդ օրը` խայթոցից 12 ժամ անց, դիմել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ ոտնաթաթի օձի խայթոց։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել է հակաթույն:


Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ օգոստոսի 18-ին հիվանդի վիճակը ծանրացել է, որից հետո  տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է  աջ սրունքի թաթային շրջանի օձի խայթոց, 2–3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Կ.Հարությունյանն այսօր մահացել է: