Բրազիլիայում գործազրկության մակարդակը հասել է վերջին 5 տարվա առավելագույն ցուցանիշին

12:55 • 21.08.15

Բրազիլիայում գործազրկության մակարդակն ավելացել է յոթերորդ ամիսն անընդմեջ և հասել հինգ տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշի, գրում է korrespondent.net-ը։

 

Գործազրկության մակարդակը կտրուկ ավելացել է հուլիսին՝ հասնելով 7,5 տոկոս ցուցանիշի՝ հունիսին գրանցված 6,9 տոկոս ցուցանիշի համեմատ։

 

Նշվում է, որ փորձագետներն այդ ցուցանիշի կտրուկ աճը կապում են Բրազիլիայում տնտեսական ճգնաժամի խորացման հետ: Նրանց կանխատեսումների համաձայն՝ հուլիսին գործազրկության ցուցանիշը սպասվում էր 7 տոկոսի մակարդակում: