Վրաստանում ավտովթարի հետևանքով 3 հայ է մահացել

09:19 • 21.08.15

Արևմտյան Վրաստանում ավտովթարի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, իսկ 4-ը, որոնց թվում Հայաստանի 3 քաղաքացիներ են եղել, մահացել են, հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը։

 

Տուժածներից մեկը նույնպես Հայաստանի քաղաքացի է։

 

Դեպքի վայրում աշխատել են հրշեջ և փրկարար ծառայությունները։ Գերատեսչության տեղեկություններով՝ բոլոր տուժածները տեղափոխվել են Քութայիսի բուժհաստատություններ։

 

Հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով, որը հանգեցրել 2 կամ ավելի մարդու մահվան, այն պատժվում է 6-10 տարվա ազատազրկմամբ։