Հունաստանի նախագահն ընդդիմության առաջնորդին առաջարկել է կառավարություն ձևավորել
Հունաստանի նախագահ Պրոեոպիս Պավլոպուլոսն այսօր աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վանգելիս Մեյմարակիսին առաջարկել է կառավարություն ձևավորել, գրում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ երեկ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է իր գլխավորած նախարարների կաբինետի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Ըստ Սահմանադրության՝ այսպես կոչված՝ ծառայողական կառավարությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում պետք է գլխավորի Հունաստանի 3 գերագույն դատարաններից մեկը։ Սակայն ընտրությունների մասին հայտարարելուց առաջ նախագահը կարող է առաջարկել այլ կուսակցությունների առաջնորդներին կառավարության ձևավորել, որը կունենա խորհրդարանի վստահությունը։










