ԱՄՆ-ում Դետրոյթից հետո երկրորդ քաղաքն է իրեն սնանկ ճանաչել

17:23 • 21.08.15

ԱՄՆ-ում Դետրոյթից հետո երկրորդ քաղաքն է հայտարարել սնանկության մասին, գրում է gazeta.ru-ն:

 

Խոսքը համեմատաբար փոքր Հիլվյու քաղաքի մասին է, որն ունի մոտ 8 հազար բնակիչ: Սնանկ քաղաքը գտնվում է Կենտուկի նահանգում:

 

Ավելի վաղ 2013 թվականին ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Դետրոյթն իրեն սնանկ է ճանաչել:

 

Հիլվյուն իրեն սնանկ ճանաչելու մասին հայցադիմում է ներկայացրել՝ 100 միլիոն դոլարի չափով պարտքը մարելու անհնարինության պատճառով: Քաղաքն ունի ընդամենը 10 միլիոն դոլարի չափով ակտիվներ: Նման չափով պարտքի պատճառը Truck America Training-ի հետ դատական վեճն է եղել՝ հողային տարածքի վաճառքի շուրջ գործարքի պատճառով: Դատարանը պարտավորեցրել է քաղաքին ընկերությանը վճարել 11,4 միլիոն դոլար։