«Իսլամական պետության» գրոհայինների շրջանում ՄԻԱՎ-վարակի բռնկում է սկսվել. The Daily Mail

08:40 • 21.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների շարքերում գրանցվել է ՄԻԱՎ-վարակի առնվազն 16 դեպք, գրում է The Daily Mail-ը։

 

Գրոհայինների մի մասը, ովքեր արտասահմանցի վարձկաններ են, տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են կարանտինի մեջ, մինչդեռ խմբավորման առաջնորդները ստիպել են մյուս վարակակիրներին մահապարտ ահաբեկիչներ դառնալ։

 

Վարակի տարածումը գրոհայինների շրջանում պայմանավորված է նրանով, որ նրանցից շատերը թմրամոլներ են, իսկ նրանց կողմից գրավված տարածքներում ընդունված է ինչպես բազմակնությունը, այնպես էլ սեռական ստրկությունը։