Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիային՝ ի պատասխան հրթիռային հարվածի

08:46 • 21.08.15

Լուսանկարը՝ Reuters-ի


Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Սիրիայի տարածքին և երկրի բանակի դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռային հարվածների, գրում է Газета-ն։

 

Ավիահարվածների են ենթարկվել, մասնավորապես, Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա գտնվող Քունեյթրա բնակավայրի ենթակառուցվածքային օբյեկտները։ Նշվում է, որ հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել, շինություններին և ենթակառուցվածքներին հասցվել է նյութական վնաս։

 

Սիրիայի տարածքից Իսրայելին հասցվել էր հարված, որի հետևանքով 2 հրթիռ ընկել էր իսրայելական բնակավայրերի հարևանությամբ և ևս 2-ը՝ Գոլանի բարձունքների շրջանում։ Մինչև այժմ պատահածի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։