Օբաման խոստացել է Կոնգրեսին շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա. The New York Times

11:31 • 21.08.15

Ամերիկյան Կոնգրեսին ուղղված նամակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում կշարունակի Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրել և կօգտագործի ռազմական միջոցներն իրանական ագրեսիան զսպելու համար՝ ինչպես առաջարկված միջուկային համաձայնագրի գործողության ընթացքում, այնպես էլ հետո, գրում է The New York Times-ը:

 

«Եթե Իրանը սկսի շեղվել միջուկային զենքի կողմը, ԱՄՆ-ի տրամադրության տակ գտնվող ցանկացած տարբերակ, ներառյալ՝ ռազմական, հասանելի կմնա ինչպես գործարքի գործողության ընթացքում, այնպես էլ դրանից հետո»,- նշել է Օբաման:

 

Նա նաև հաստատել է Իրանի կողմից Լիբանանում «Հըզբոլլահ» խմբավորմանը և Սիրիայում Բաշար ալ-Ասադի կառավարությանն աջակցության շրջանակում սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ թողնելու մտադրությունը։

 

ԱՄՆ նախագահը նաև խոստացել է ամրապնդել Իսրայելի և Պարսից ծոցի դաշնակից երկրների հետ համագործակցությունը՝ Եմենում իրավիճակն ապակայունացնելու Իրանի փորձերին դիմադրելու համար։