Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում՝ ուղևորի մահվան պատճառով
Տոկիոյից Փարիզ չվերթ իրականացնող Air France ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռն այս գիշեր արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ թռիչքի ժամանակ ուղևորի մահվան պատճառով։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը։
««Շերեմետևոյում» հարկադիր վայրէջքը տեղի է ունեցել ժամը 02:25-ին, ուղևորուհին՝ Ֆրանսիայի քաղաքացի, մահացել է օդանավում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը շարունակել է թռիչքը ժամը 05:19-ին, մահացած ուղևորուհու մարմինը մնացել է Մոսկվայում։










