Թուրքիայում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական բաժանմունքում

12:39 • 21.08.15

Ստամբուլում 2 անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական բաժանմունքում, հայտնում է Anadolu գործակալությունը։

 

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ստամբուլի եվրոպական հատվածի Էսենյուրթ թաղամասի ոստիկանական բաժանմունքում։ Հանցագործները թաքնվել են դեպքի վայրից։

 

Ոստիկանությունը նրանց որոնման և ձերբակալման գործողություն է իրականացնում։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։