Բրազիլացի ֆուտբոլիստը խաղի ժամանակ կոտրել է հակառակորդ թիմի մարզչի ձեռքը

17:12 • 22.08.15

Սան Պաուլոյում «Պալմեյռասա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդուարդո Պերեյրա Ռոդրիգեսը, ով հայտնի է Դուդու մականվամբ, կոտրել է «Կրուզեյրո» ակումբի մարզչի ձեռքը՝ Բրազիլիայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ, գրում է Mirror-ը։


Ֆուտբոլիստը մրցակցի հետ գնդակի համար պայքար տալու ժամանակ նետվել է գնդակի հետևից և դուրս է եկել խաղադաշտի սահմաններից ու պատահաբար բախվել մարզիչ Լուշեմբուրգոյին։


Բախման հետևանքով Լուշեմբուրգոն չի կարողացել մնալ ոտքի վրա կանգնած և ընկել է խոտածածկի վրա՝ վնասելով ձեռքը։ Բժիշկները զննությունից հետո հայտնել են, որ նրա ձեռքը կոտրվել է։


Հանդիպումը տեղի է ունեցել Սան Պաուլոյում և ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ «Պալմեյռասայի»։