Մայքլ Ջորդանը սուպերմարկետների ցանցից մոտ 9 մլն դոլարի փոխհատուցում կստանա
Ամերիկացի Օլիմպիական կրկնակի չեմպիոն և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը սուպերմարկետների ցանցից որպես փոխհատուցում կստանա 8.9 մլն դոլար, գրում է
ESPN-ը։
Դատարանը վճիռը կայացրել է հօգուտ մարզիկի, ում անունն առանց իրավական հիմքերի օգտագործվել էր գովազդային արշավում։
Մանրածախ խանութների ցանցի փաստաբանները վնասը գնահատել են 127.000 դոլար, մինչդեռ նախկին բասկետբոլիստի փաստաբանները պահանջել են 10 մլն դոլարի չափով փոխհատուցման վճարում։
«Ես շատ գոհ եմ այսօրվա որոշումից։ Ոչ ոք չպետք է օգտագործի Ձեր անունն առանց համապատասխան թույլտվության»,-ասել է Ջորդանը։
2009-ին քիչ հայտնի սուպերմարկետների ցանցը Sports Illustrated ամսագրում գովազդ էր տեղադրել օգտագործելով մարզիկի անունը, որն այդ ժամանակ ներառվել էր բասկետբոլի փառքի սրահում։ 52-ամյա Ջորդանը բասկետբոլ մարզաձևի առավել հայտնի ներկայացուցիչներից է։










