Գլխավոր դատախազությունը ՔԿ–ից պահանջել է և ստացել Ռուբեն Հայրապետյանին առնչվող միջադեպի նյութերը

12:59 • 22.08.15

ՀՀ գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեից պահանջել և ստացել է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա»-ի տնօրենի միջադեպին առնչվող նյութերը։


Այս մասին Tert.am –ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից` ավելացնելով.«Դատախազությունը՝ որպես հսկող մարմին, ժամանակ առ ժամանակ իրավունք ունի պահանջելու և ստուգելու կատարված աշխատանքների ընթացքը և անհրաժեշտության դեպքում` տալու ցուցումներ»:


Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր խստագույնս ուսումնասիրել ինչպես Ռուբեն Հայրապետյանի, այնպես էլ Մհեր Սեդրակյանին առնչվող միջադեպերի նյութերը: Հիշեցնենք, որ վերջինիս անունը կապվում է Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծի ենթարկելու միջադեպի հետ։