Մոտ 1000 ներգաղթյալ Հունաստանից անցել է Մակեդոնիա. սահմանին տիրող իրավիճակը՝ ֆոտոշարքով

12:34 • 22.08.15

Մոտ 1000 անօրինական ներգաղթյալներ կարողացել են, ճեղքելով ոստիկանական պատնեշը, Հունաստանից Մակեդոնիա անցնել։ Առնվազն 10 տուժածի բժշկական օգնություն է պահանջվել, գրում է Корреспондент-ը։

 

Մակեդոնիայի իշխանությունները հինգշաբթի օրն արտակարգ իրավիճակ են հայտարարել Հունաստանի հետ սահմանին՝ փախստականների հոսքի աճի պատճառով։ Երկրի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել փախստականներին ցրելու համար։

 

Փախստականների մեծ մասը Սիրիայից են, Իրաքից և Աֆղանստանից։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բուլղարիան զորք է ուղարկել Հունաստանի հետ սահման՝ անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր թույլ չտալու համար։ 

 

Լուսանկարները՝ Reuters-ի

Тысяча мигрантов прорвалась из Греции в Македонию