Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկած գնդապետի որդին ներկայացել է և բացատրություն է տվել. 16+
«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծելու գործով երեկ ոստիկանություն է ներկայացել և ինքնախոստովանական բացատրություն տվել Հարություն Թանգամյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ոստիկանության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչպես երեկ գրել էր մամուլը Հարություն Թանգամյանը «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է:
Հիշեցնենք, որ Վարազդատ Խոցանյանը ծեծի էր ենթարկվել օգոստոսի 21-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում: Նա գտնվում է Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
.jpg)










