Սիրիայի օդային տարածքում իսրայելական կործանիչ են խփել

17:48 • 22.08.15

Լուսանկարը՝ dw.com-ի
 

Սիրիական օդուժն իսրայելական կործանիչ է խփել Սիրիայի հարավում, հաղորդում է Fars News գործակալությունը։


Նշվում է, որ ինքնաթիռը խփվել է օգոստոսի 21-ին՝ Ալ-Կունեյտրա քաղաքի օդային տարածքում։


Աղբյուրը նշում է, որ իսրայելը պարբերաբար խախտում է Սիրիայի օդային սահմանները։


Ուրբաթ օրը, Գոլանի բարձունքներում հարվածներ հասցնելուց 6 ժամ անց, իսրայելական ռազմաօդային ուժերը շարունակել են հարձակումներ գործել Սիրիայի արևմտյան շրջաններում։


Օդային հարվածների թիրախ են դարձել Դամասկոսում գտնվող 68-րդ բրիգադի և Ալ-Կունեյտրա գավառի 90-րդ բրիգադի ռազմաբազաները։


Ինչպես նշել է kommersant.ru թերթը, Իսրայելը կարող է Սիրիայում ներգրավվել հակամարտության մեջ։