«Միություն-2015. Հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքին անցկացվեցին մի շարք դասընթացներ

17:36 • 22.08.15

 

Ծաղկաձորում ընթացող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքին այս օրը նվիրված էր դասընթացներին: Միջոցառման համանախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշել է, որ անցկացվել են նշանառուների, բժշկակական ծառայության և դիվանագիտական հմտությունների վերաբերյալ դասընթացներ:
 

«Միջոցառումը ընթանում է բարեկամական մթնոլորտում: Պատանիներն անցկացնում են լավ ժամանակ` միաժամանակ բացահայտելով հարևան երկրների յուրահատկությունները և ստանալով նոր գիտելիքներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է նա` հավելելով, որ այսօր երեկոյան նախատեսվում  է մշակութային միջոցառում, որի ընթացքում հավաքին մասնակցող Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները պատրաստել են համերգային ծրագիր:
 

«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին.նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելը:
 

Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած բոլոր պատանիները« բացի մրցույթներին մասնակցելուց« այցելում են նաև թանգարաններ, լինելու են Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Էջմիածնում, Մատենադարանում։
 

Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր եւ Տիգրան Մեծ կրթահամալիրների պատանի ներկայացուցիչները: ԼՂՀ-ից ռազմամարզական հավաքին մասնակցում են Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: