Գլենդելում հայ տաքսիստին ձերբակալել են թմրանյութեր տարածելու համար

20:22 • 22.08.15

Glendale News Press-ը հայտնում է, որ Գլենդելում հայ տաքսու վարորդ է ձերբակալվել` թմրանյութեր ու զենք պահելու համար:


Ըստ աղբյուրի փոխանցման` Արտակ Ավագյան անուն-ազգանունով 23-ամյա տղամարդը աշխատում է Uber տաքսի ծառայությունում:


Գլենդելում նրա տնից խուզարկությամբ 5 միավոր զենք, հարյուրավոր հաբեր և 20 000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար է հայտնաբերվել: Նրա բջջայինում թմրադեղերին վերաբերող հաղորդագրություններ են եղել:


Ավելի վաղ ամերիկյան ոստիկանությունը Ավագյանին սկսել էր հետևել այն բանից հետո, երբ նրան կասկածել էին թմրանյութեր ցրելու մեջ։