ԱՄՆ-ի մուսուլմանները պահանջում են նախագահական մրցապայքարի մասնակիցներից մեկի ներողությունը

11:28 • 22.08.15

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը, որն Ամերիկայի մուսուլմանների խոշորագույն կազմակերպությունն է, ներողություն է պահանջել Վիսկոնսինի նահանգի նահանգապետ Սքոթ Ուոքերից, ով մասնակցում է նախագահական մրցապայքարին, գրում է Газета-ն։

 

Ուոքերը հայտարարել էր, որ աշխարհում կա «իսլամի խելացի ու չափավոր հետևորդների չնչին տոկոս»։

 

Խորհրդի ղեկավարության ներկայացուցիչ Ռոբերտ Մակոյի խոսքով՝ նման հայտարարություններն «արտացոլում են իսլամը և մուսուլմաններին չհասկանալը», ինչը հարիր չէ նախագահի թեկնածուին։