Շվեյցարիայում ավիաշոուի ընթացքում բախվել են երկու ինքնաթիռներ

15:16 • 23.08.15

Շվեյցարիայի Դիտինգեն բնակավայրում տեղի ունեցած ավիաշոուի ընթացում երկու ինքնաթիռներ բախվել են միմյանց:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդում են, որ օդաչուներից մեկը հաջողությամբ ինքնանետվել է:

Այս պահին ուսումնասիրվում են դեպքի մանրամասներն ու պարզվում են պատճառները: