ԻՊ-ը Մոսուլը գրավելու ընթացքում 40 լրագրողի է սպանել

18:45 • 23.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի Մոսուլ քաղաքի գրավման ընթացքում անցած տարվա հունիսից ի վեր սպանվել է և տանջամահ է արվել առնվազն 40 լրագրող: Նման տվյալներ են պարունակում այսօր Մամուլի ազատության իրաքյան կազմակերպության տարածած հայտարարությունում, գրում է ТАСС-ը: 

«Իսլամիստ ծայրահեղականների հսկողության տակ գտնվող տարածքներում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ԻՊ-ի բռնաճնշումների զոհերի թիվը կայուն աճում է: Անցած տարվա հուլիսից մինչև հիմա ծայրահեղականների կողմից այնտեղ առնվազն 40 լրագրող է սպանվել»,- նշում է կազմակերպությունը: 

Երկրում մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոսուլում լրագրողների, ինչպես նաև ամենահայտնի հասարակական գործիչների դեմ սպանություններն իրականացվում են մարդկանց առաջ՝ քաղաքի ամենամեծ հրապարակներից մեկում: