Եգիպտական բանակը ոչնչացել է Սինայում ԻՊ բջջի ղեկավարին․ ԶԼՄ-ներ

16:23 • 23.08.15

Եգիպտոսի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Վիլայեթ Սինայ» ծայրահեղական խմբավորման ղեկավարին։ Որոշ ժամանակ առաջ «Վիլայեթ Սինայը» հայտարարել էր, որ հանդիսանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջիջը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տվյալներով, Եգիպտոսի բանակի աղբյուրները հայտնել են Սինայում «Վիլայեթ Սինայ» խմբավորման ղեկավարի ոչնչացման մասին։ Խոսքը վերաբերում է Աբու ալ Քասիմին, ով համարվում է ԻՊ բջջի ղեկավարը Սինայի թերակղզում։ Նշվում է, որ նա ոչնչացվել է Ռաֆախ քաղաքի մոտակայքում օդուժի հարվածների արդյունքում։

2014թ․հոկտեմբերի վերջից Սինայի հյուսիսում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Այն մտցվել էր«Վիլայեթ Սինայ» խմբավորման կողմից ավելի քան 30 եգիպտացի զինվորների սպանությունից հետո։