Ջասթին Բիբերին նմանվելու համար ավելի քան 100 հազար դոլար ծախսած տղամարդն անհետացել է ԱՄՆ-ում

12:38 • 24.08.15

Լոս Անջելեսում հետախուզում է հայտարարվել 35-ամյա Թոբիաս Շտրեբելի նկատմամբ, որն ավելի քան 100 հազար դոլար է ծախսել արտաքինը փոխելու համար։

 

35-ամյա տղամարդը շատ է ցանկացել նմանվել 21-ամյա փոփ երգիչ Ջասթին Բիբերին։

 

Վերջին անգամ Շտրեբելին տեսել են օգոստոսի 18-ին։ Նա վարում է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա։

 

Ընկերների խոսքերով՝ նման հանկարծակի անհետացումը նման չէ Բիբերի նմանակին։ Այդ դեպքում նա գոնե երկտող կթողներ։