Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել քրեական հեղինակություն Ֆրանցուզի վրա
Նոր Մոսկվայի տարածքում անհայտ անձը կրակ է բացել քրեական հեղինակություն Մաքսիմ Ֆրանցուզովի վրա, որն առավել հայտնի է Ֆրանցուզ մականունով, հաղորդում է gazeta.ru-ն։
Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը կրակել է 4 անգամ, ինչի հետևանքով տղամարդը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է մոտակա հիվանդանոց: Ներկայում իրավապահ մարմինները որոնում են կրակողին։
Մաքսիմ Ֆրանցուզովը 2008 թվականին ազատազրկվել էր կողոպուտի ու խուլիգանության մեղադրանքներով։










