Մի քանի հազար ներգաղթյալ Մակեդոնիայից անցել է Սերբիա
Մի քանի հազար ներգաղթյալ կազմակերպված կերպով կիրակի օրը Մակեդոնիայից անցել է Սերբիա, հաղորդում է interfax.ru-ն:
Այժմ Սերբիայում Մակեդոնիայի հետ սահմանին 1.000 մարդու համար նախատեսված ճամբարում ապրում է 4 հազար մարդ: Սերբական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում լրացուցիչ ճամբարներ կազմակերպելու ուղղությամբ:
Ավելի վաղ կիրակի օրը Միրատովաց բնակավայրի մոտակայքում գտնվող ներգաղթյալների ճամբար է այցելել Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ճամբար կժամանի բժիշկների խումբը։
Տեղում իրավիճակը հսկում է սերբական ոստիկանությունը և ռազմական տեխնիկան: Դեռ ոչ մի միջադեպ չի գրանցվել։










