Ճապոնիայում երկու խոշոր գործարան է այրվում (տեսանյութ)

11:45 • 24.08.15

Տոկիոյի Հանեդա օդանավակայանի մոտակայքում գտնվող խողովակների արտադրության Nippon Steel & Sumikin Pipe Co.Ltd. գործարանից հրդեհը տարածվել է դեպի հարևան շինություն՝ Kao Corporation գործարան, որը կոսմետիկայի և կենցաղային քիմիայի խոշորագույն արտադրողներից է, փոխանցում է Корреспондент-ը:

 

Kao Corporation գործարանից ստիպված են եղել տարհանել աշխատակիցներին: Հրշեջ ծառայության տվյալներով՝ տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

 

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Հրդեհը բռնկվել է գործարանի տարածքում գտնվող պահեստներից մեկում, պատճառները պարզվում են:

 

Nippon Steel & Sumikin Pipe Co.Ltd.-ում պատրաստվում էին ապամոնտաժել գործարանը նոյեմբերին, այդ պատճառով էլ հրդեհի պահին շինությունում աշխատողներ չեն եղել։