Լեհաստանի նախագահը կոչ է արել ՆԱՏՕ-ին ռազմաբազաներ տեղակայել Կենտրոնական Եվրոպայում
Էստոնիա կատարած առաջին արտասահմանյան այցի ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ է արել ՆԱՏՕ-ին ռազմաբազաներ տեղակայել Կենտրոնական Եվրոպայում, գրում է Корреспондент-ը:
Նրա կարծիքով՝ միայն այդպես հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։
«Մենք կոչ ենք անում և ակնկալում, որ դաշնակիցները ռազմաբազաներ կտեղակայեն այն տարածքներում, որոնք այսօր դաշինքի արևելյան հատվածն են հանդիսանում»,- նշել է Դուդան։
Լեհ նախագահն ընդգծել է, որ փոփոխվող աշխարհում և «կայսերական միտումների» պարագայում ՆԱՏՕ-ն նույնպես պետք է փոխվի։
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն աջակցել է լեհ գործընկերոջն այդ հարցում:
«Ուկրաինայի դեմ պատերազմը ցույց է տալիս՝ որքան փխրուն է ազատությունը»,- ասել է Իլվեսը:










