Մակեդոնիան կրկին բացել է Հունաստանի հետ սահմանը փախստականների համար (լուսանկարներ)

12:36 • 24.08.15

Հազարավոր մարդիկ կրկին շարժվել են դեպի Մակեդոնիա և այնուհետև դեպի հյուսիս՝ Բոսնիայի ուղղությամբ, այն բանից հետո, երբ մակեդոնական ոստիկանությունը դադարեցրել է Հունաստանի հետ սահմանը փակելու փորձերը և կրկին բացել իր տարածքը հարյուրավոր ներգաղթյալների համար, գրում է Корреспондент-ը:

 

Այժմ սահմանային անցակետն ամբողջությամբ բաց է, և հոսքով Մակեդոնիա են այցելում ներգաղթյալներ՝ առավելապես Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից:

 

Մակեդոնիայում նրանք նստում են ավտոբուսներ և գնացքներ, շարժվում են դեպի Սերբիա և ԵՄ երկրներ: Մեծամասնությունը գնում է դեպի հյուսիս, նրանց ճանապարհն անցնում է Հունգարիայի միջով:

 

«Մենք փորձում ենք նախապատվությունը տալ առավել կարիքավորներին՝ վիրավորներին և փոքրիկ երեխաներով ընտանիքներին: Այնտեղ շատ երեխաներ կան, իսկ այսօր շատ շոգ է, և շատերն ուշաթափվում են տապից, այդ թվում՝ տարեց մարդիկ»,- ասել է Կարմիր Խաչի ներկայացուցիչ Կորին Ամբլերը։
 

Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը նշել է, որ մեկ գիշերում մակեդոնա-բոսնիական սահմանը հատել է ավելի քան 5000 մարդ: