Բարաք Օբաման վերադարձել է արձակուրդից

09:07 • 24.08.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի վերադարձել է Վաշինգտոն՝ 2-շաբաթյա արձակուրդից հետո: Երկրի ղեկավարն ընտանիքի հետ հանգիստն անցկացրել է Ատլանտյան օվկիանոսի Մարտաս-Վինյարդ կղզում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացրել»,- նշել է Օբաման։

 

Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս անգամ Օբաման կարողացել է լավ հանգստանալ: Նախորդ տարի նա ստիպված է եղել Վաշինգտոն վերադառնալ, որպեսզի մի շարք հանդիպումներ անցկացնի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հարձակումներից հետո Իրաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

Այս անգամ Օբաման կարողացել է նաև զբաղվել իր սիրելի գործով՝ գոլֆ խաղալ։