Չինուհին երեխային կենդանի գորտերով է կերակրել` նրան բուժելու նպատակով
The Daily Mail-ը անդրադարձել է Չինաստանում գրանցված «բուժման» արտասովոր եղանակին:
Չինաստանի հարավից մի կին ցանկացել է սեփական երեխային բուժել էպիլեպսիայից և այդ նպատակով նրան ստիպել է ուտել... կենդանի գորտեր: Դրա հետևանքով 3-ամյա փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել ինֆեկցիայով:
Պարզվել է, որ չինուհուն իր ծանոթներն են խորհուրդ տվել բուժման այդ եղանակը` ասելով, թե դա ժողովրդական բժշկության հին միջոց է: Դրանից հետո չինուհին երեխային ստիպել է 3 հատ գորտ ուտել:
Բժիշկները ստիպված են եղել դրանք հեռացնել երեխայի ստամոքսից:










