ԱՄԷ-ում առաջին անգամ նշում են Կանանց ազգային տոնը
Արաբական Միացյալ Էմիրություններում պատմության մեջ առաջին անգամ նշում են կանանց օրը, հանդիսավոր միջոցառումները կանցկացվեն ամբողջ երկրում, գրում է РИА Новости-ն։
Հատուկ ուշադրություն կհատկացվի Եմենում հուսիթների դեմ գործողություններում զոհված զինծառայողների մայրերին։ Մայրերին պատվելը կդառնա տոնակատարության մի մասը։
Շեյխուհի Ֆաթիմա բին Մուբարաքի խոսքով՝ երկրի պատմության մեջ առաջին կանանց օրն այս տարի նվիրված կլինի, նախևառաջ, կանանց, ովքեր կապված են զինվորական գործի հետ։ Նա նշել է, որ դա «պատմական օր է մայրերի համար, ովքեր իրենց երեխաների կյանքը տվել են հանուն երկրի»։
ԱՄԷ-ում կանայք ինքնակամ ծառայում են զինված ուժերում, ներառյալ՝ ռազմական ավիացիայում։










