Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհ

14:20 • 28.08.15

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցի ներգաղթյալների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, վիճաբանությունը տեղի է ունեցել քաղաքում հայտնի «Апраксин двор» առևտրի կենտրոնի տարածքում։

 

Ծեծկռտուքի ընթացքում 3 մարդ վիրավորվել է։ Նրանցից մեկը եղել է 32, մյուսները՝ 28 և 31 տարեկան։

 

Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության մեքենայի մեջ մահացել է, մնացածը հոսպիտալացվել են։ Ադրբեջանցիներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

 

Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։