Կինը նկարահանել է այն անհավանական պահը, երբ իր շունը փրկել է իր կյանքը (լուսանկարներ, տեսանյութ)
Ասում են՝ շունը մարդու լավագույն բարեկամն է։ Ասվածն ավելի կենդանի և սուր է հնչում Շենոն Լոքի դեպքում, ում շունը փրկել է նրա կյանքը էպիլեպտիկ նոպայի ժամանակ, գրում է The Daily Mail-ը։
Հյուսիսային Իռլանդիայում բնակվող 23-ամյա Շենոնը համացանցում տեղադրել է տեսանյութ, որտեղ երևում է այն անհավատալի պահը, երբ նրա լաբրադոր ցեղատեսակի Փոփի շունը նախազգուշացնում է իրեն, որ իր մոտ էպիլեպտիկ նոպա է լինելու և փրկում նրա կյանքը։
Շենոնը նկարահանել է ողջ տեսարանը, տեսանյութն արդեն միլիոնավոր դիտումներ է ունեցել:
Փոփին զգացել է, որ իր տերը նոպա է ունենալու դրանից 15 րոպե առաջ: Նախազգուշացման շնորհիվ՝ Շենոնը միացրել է տեսախցիկը և պառկել ապահով դիրքում՝ մեջքի վրա իր անկողնում։















