Դոմինիկյան Հանրապետությունում «Էրիկա» արևադարձային փոթորկի պատճառով սկսվել է բնակիչների տարհանումը
Դոմինիկյան Հանրապետության տարածքում այսօր տագնապի բարձր աստիճան է հայտարարվել «Էրիկա» արևադարձային փոթորկի մոտենալու պատճառով, որը բերում է հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Տարհանումը ներառում է 9 նահանգ, որոնք տեղակայված են հյուսիսում և արևելքում, հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները։
Հեղեղումների վտանգի պատճառով մի շարք շրջաններում սկսվում է բնակիչների կանխարգելիչ տարհանումը։ Մարդկանց տեղակայման համար նախապատրաստվել է ավելի քան 1400 ժամանակավոր ապաստարան։ Ժամանակավորապես փակվել են նաև լողափերը:










