Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել փոթորիկի պատճառով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել` կապված առաջիկա «Էրիկա» փոթորիկի հետ, որը ԱՄՆ ափերին կհասնի երկուշաբթի:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` նահանգապետ Ռիկ Սկոտի հրահանգմամբ տարերային աղետին դիմակայելու համար պատրաստականության է բերվել ԱՄՆ ազգային գվարդիան:
Ուրբաթ «Էրիկա» փոթորիկը անցել է Պուերտո Ռիկոյով` իր հետ ռեկորդային տեղումներ բերելով: Առնվազն 4 մարդ է մահացել սողանքներից և ուժեղ քամուց:
Օդերևութաբանների գնահատականներով` փոթորիկի հետագիծը կանցնի նահանգի կենտրոնով: Այժմ փոթորիկի արագությունը տատանվում է 80-90 կմ/ժամի միջև:
Նշվում է, որ փոթորիկները Ֆլորիդայի ափերին չէին հասել 10 տարուց ավելի:










