Ֆրանսիայում քանդել են երկրի ամենահին գնչուական ճամբարը
Ֆրանսիայում հասարակական կարգի պահապանները քանդել են գնչուների ապաստանը, որը տեղակայված էր երկրում ամենահինը համարվող գնչուների ճամբարում:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, երկրի իշխանությունների պնդմամբ՝ 60 հղի կանայք, երեխաներն ու հաշմանդամները շտապ ապաստան տրամադրելու վաուչերներ են ստացել։
Պաշտոնյաների համաձայն՝ ճամբարի մնացած բնակիչների խնդիրների լուծման համար «թեժ գիծ» է գործում:
Սակայն, չնայած իշխանությունների հավաստիացումներին, մոտ 50 մարդ առանց որևէ օգնության փողոցում է հայտնվել:
Մարդկանց տարհանումը տևել է 3 ժամ, որոնց ընթացքում ավերվել է գնչուների ժամանակավոր ապաստանը:
«Ֆրանսիական իշխանությունները մեզ համար ոչինչ չեն արել: Նրանք ասացին, որ ինձ համար այստեղ տեղ չկա»,-ասել է Բրինդաս Դանը, որը ճամբարում բնակվել է կնոջ ու երեք երեխաների հետ։
Գնչուների այս ճամբարը համարվում է ամենահինը երկրում: Այն ստեղծվել է 2009 թվականին: Տարբեր տվյալներով՝ այնտեղ բնակվում էր 200-300 մարդ:










