Հունաստանում սեպտեմբերի 20-ին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու մասին և նոր խորհրդարանական ընտրություն է նշանակել սեպտեմբերի 20-ին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Խորհրդարանը ցրելու մասին հրամանագիրը ստորագրվել է։ Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին»,-ասել է հույն բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հրաժարականից հետո երկրի վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Գերագույն դատարանի ղեկավար Վասիլիկա Տանու-Խրիստոֆիլուն։










