Կլիչկոն գլխավորել է Պորոշենկոյի կուսակցությունը

14:58 • 28.08.15

Լուսանկարը՝ gorlovka.today-ի


Ուկրաինական ՈՒԴԱՌ կուսակցության նախկին առաջնորդ և Կիևի ներկայիս քաղաքապետ Վիտալի Կլիչկոն գլխավորել է «ՈՒԴԱՌ-Համերաշխություն» միավորված կուսակցությունը, հայտնում է Газета-ն։

 

«Վիտալի Կլիչկոն ընտրվել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ-«Համերաշխություն»» կուսակցության նախագահ»,- ասվում է կուսակցության թվիթերյան պաշտոնական էջում։

 

Կլիչկոյի թեկնածությունն առաջադրել է «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ Յուրի Լուցենկոն։