Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ խնդիրը
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, հանդիպումը կայացել է Անթալիայում՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Թուրքմենստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում։
Նախարարները խստորեն քննադատել են վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններն ու ահաբեկչության դրսևորումը, խոսել են նաև համատեղ գազային նախագծերից։
Կողմերը խոսել են նաև Ղարաբաղյան հակամարտության մասին՝ պնդելով, թե «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը խոչընդոտում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»։










