Հունգարիան Սերբիայի հետ սահմանին բուֆերային գոտի կստեղծի ներգաղթյալների համար
Հունգարիայի իշխանությունները պլանավորում են Սերբիայի հետ սահմանին բուֆերային գոտիներ ստեղծել ներգաղթյալներին ընդունելու և գրանցելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Սահմանամերձ գոտիների ստեղծման մասին օրինագիծը կոչված է օգնելու ոստիկանության ուժերին՝ զսպելու երկրի հարավային սահմաններին ներգաղթյալների հոսքը։
Նշվում է, որ իշխող կուսակցությունը կոչ է արել ընդդիմությանը աջակցել միջոցառումների նոր փաթեթին, որն ուղղված է ներգաղթային օրենսդրության խստացմանը։










