Պորոշենկոն ստորագրել է այլ երկրների հետ ռազմական համագործակցության մասին գաղտնի որոշումը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, համաձայն որի սկսում է գործել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գաղտնի որոշումը՝ օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի «Առանձին պետությունների հետ Ուկրաինայի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ» որոշումն ուժի մեջ մտցնել 2015 թվականի օգոստոսի 28-ից»,-ասված է հայտարարության տեքստում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հրամանագիր էր ստորագրել «Պետական անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ որոշումն ուղղված է հետախուզադիվերսիոն խմբերի դեմ պայքարի ուժեղացմանը։










