Պուտինն ու Լավրովը կմասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

17:21 • 28.08.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանին ռուսական պատվիրակության կազմը, գրում է gazeta.ru-ն։

 

Ինչպես պատմել են Կրեմլում՝ պատվիրակության կազմում են ինքը՝ Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինը կլինի պատվիրակության ղեկավարը։

 

Նստաշրջանն անցկացվելու է ԱՄՆ-ում սեպտեմբերի 15-22-ը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել է այցելել միջոցառումը։